
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները 10 անգամ ավելի արդյունավետ են, քան ԱՄՆ ռազմական օպերացիան, փոխանցում է Tvzvezda-ն:
Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը:
Նա ահաբեկիչների դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ հետագա համագործակցության հույս է հայտնել:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ սիրիական բանակը ՌԴ օդուժի աջակցությամբ հաղթանակ է տարել երկրի մի շարք մարզերում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին առաջին ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: