Իսլամիստները գողացած նավթ են ուղարկել Թուրքիա. Սիրիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեծ քանակությամբ նավթ է գողացել Սիրիայի տարածքում, որն ուղարկվել է Թուրքիա, գրում է Regnum-ը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:

Նա հայտարարել է, որ նավթի հիմնական մասն ուղարկվել է Թուրքիա:

«5 տարի առաջ մենք մոտ 400 հազար բարել նավթ ենք արտադրել, մենք օգտագործում էինք մի մասը Սիրիայում, և դրա որոշ մասը արտահանում: Այժմ այդ նավթը գողացվել է ահաբեկիչների կողմից և ուղարկվել Թուրքիա»,-ասել է Մուալլեմը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ ՊՆ-ն փաստարկներ ներկայացրեց այն մասին, ահաբեկիչների նավթը հայտնվում է Թուրքիայում: Ինչպես նաև ՊՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի նախագահն ու նրա ընտանիքը զբաղվում են նավթի անօրինական առևտրով:




Լրահոս