ՄԵՐԺԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ, «Ժառանգության» համակիր Նարեկ Վարազդատյանը մայիսի 2-ին դիմում էր ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչություն` պահանջելով վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել իրավախախտներին այն բանի համար, որ ինքը դպրոցում աշխատանքի է ընդունվել եւ աշխատել է առանց օրենքով սահմանված աշխատանքային պայմանագրի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրա դիմումը մերժվել է:
Հիշեցնենք, որ շախմատի նախկին ուսուցիչն աշխատանքից ազատվել է իրավաբանորեն իրեն անհայտ պատճառներով: Բայց փաստացի աշխատանքը կորցրել է, քանի որ 2-ի 3-րդ դասարանում դասին անպատրաստ եկած տասնյոթ աշակերտի երկուս է նշանակել: Նրանց մեջ են եղել նաեւ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռնիկները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարեկն ասաց. «Որոշման փոխարեն ստացա գրություն, թե տնօրենին ուղարկվել է հարկադիր կատարման հանձնարարական: Սա հերթական պատվեր է: Եթե մի դպրոցում սովորում են Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի թոռնիկները, ապա պարզ է, որ տնօրենը ստանում է պետական աջակցություն»: Նախկին ուսուցիչը կդիմի նաեւ դատարան՝ հասնելով մինչեւ Եվրադատարան:




Լրահոս