ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարի 13-­ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ հայտնել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ­-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,­ նշել է Էթերի Մուսայելյանը։ Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26­ին։




Լրահոս