«Ես մեղքեր չեմ գործել: Մահկանացու եմ, բայց մեղքեր չեմ գործել: Մարզպետի պաշտոնն այնպիսի պաշտոն է, որ չի կարելի մեղք գործել»:
Ենթադրվում է, որ նորակառույց եկեղեցու կողմից կշորհվեն նաեւ սրբի կոչումներ իշխանության եւ օլիգարխիայի մի շարք անմեղ ներկայացուցիչներին, այսինքն՝ գրեթե բոլորին: Օրինակ՝ անմեղության դասական օրինակ Կովալենկո Շահգալդյանն իրավամբ արժանի է այդ կոչմանը: Եվ իսկապես, ո՞րն է մարզպետի մեղքը: Այն, որ իր բուն պարտականությունները թողած՝ իշխանության համար ձայներ է ապահովում, մեղք չէ, այն, որ պետության հաշվին հարստանում է, դա էլ մեղք չէ: Պարզապես մենք նրա արած գործի մեծությունը չենք գիտակցում ու չենք գնահատում, քանի որ գտնվում ենք գաղջ մթնոլորտում: