Սպասվելիք կադրային փոփոխություններից ամենաիրականն ու մոտալուտը. ո՞վ կփոխարինի Գորիկ Հակոբյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանության կուլիսներում ակտիվորեն քննարկվում են սպասվելիք փոփոխությունները, հստակ տեղեկություններ հնարավոր ազատումների կամ նշանակումների մասին ոչ ոք չունի։ Այդ ամենը հայտնի է միայն մեկ մարդու, որը շատ քչերին է տեղեկացնում իր որոշումների մասին։ Այնպես որ, անգամ երկրի վարչապետի մակարդակով գուշակություններ են անում, թե ով է մնալու, ով է հեռանալու։ Սակայն սպասվելիք փոփոխություններից ամենաիրականն ու մոտալուտը ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հեռանալն է, որի պաշտոնավարման ժամկետը Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել էր մինչև 2016թ. փետրվարի 11-ը։

ԱԱԾ պետի պաշտոնի համար մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ պաշտոնի հավակնորդները Գորիկ Հակոբյանի տեղակալներն են՝ Սերժ Սարգսյանի խնամի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, և Գորիկ Հակոբյանի առաջին տեղակալը՝ Հրանտ Եպիսկոպոսյանը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ վերջին պահին երկուսի թեկնածությունն էլ «փոզմիշ» լինի, և անակնկալ թեկնածու նշանակվի՝ «չտեսնված, չլսված, յուղը վրան»։ Մանավանդ՝ որոշ շրջանակներից փորձում են նոր անուններ դնել շրջանառության մեջ։ Օրերս, օրինակ, «Հրապարակի» էլեկտրոնային հասցեով խիստ «հավաստի» տեղեկություն էինք ստացել, որ նշանակվելու է 2011-ին համակարգից դուրս եկած գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս