
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ այնքան հայտնի օբյեկտներից մեկում վերջերս հավաքել է ԲՀԿ-ական մոտ 15-20 պատգամավորի, սեղանի շուրջ շնորհակալություն հայտնել իրեն վստահելու, մասնավորապես՝ բյուջեին կողմ քվեարկելու համար: Ասում են՝ խնջույքն անցել է բավականին ջերմ մթնոլորտում:
ԲՀԿ-ականները շոյված են եղել բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանող վարչապետի նրբանկատ քայլից եւ այժմ անհամբեր սպասում են, թե կոալիցիոն խաղերի մեջ իրենց երբ եւ ինչքան տեղ կհատկացվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: