Զավեն Միրիջանյանն առաջիկա թռփոշ ընտրությունների ժամանակ չի կարողանա «զվարճանքներին» մասնակցել. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ դատարանը որոշել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ՀԱԿ անդամին կաշառել փորձած Զավեն Միրիջանյանից բռնագանձել որպես կաշառք առաջարկված 100 հազար դրամը, երկու տարի փորձաշրջան նշանակել եւ անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից:

«ՉԻ» – Հոգուտ պետության 100 հազար դրամ բռնագանձելն, իհարկե, միանգամայն տրամաբանական որոշում է: Վերջին հաշվով՝ այդ գումարը պիտի ծառայեցվեր հանրաքվեի արդյունքները կեղծելու գործին, իսկ պետությունն իր բոլոր կառույցներով լավ էլ արել է այդ գործը, այնպես որ՝ գումարն ի վերջո, գտել է ճիշտ հասցեատիրոջւ:

Իսկ ահա երկու տարի փորձաշրջան նշանակելը շատ դաժան որոշում էր: Չէ՞ որ առաջիկա երկու տարվա ընթացքում երկու «թռփոշ» ընտրություններ են լինելու՝ խորհրդարանական եւ Երեւանի քաղաքապետի, ու Զավեն Միրիջանյանը փաստորեն չի կարողանալու «մասնակցել զվարճանքին»:

Դա նույնն է, թե Զատիկից առաջ թռչնաբուծարանին զրկեն լիցենզիայից, կամ ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին ագռրավեն հեռուստացույցը:

Հետաքրքիր է՝ պարոն Միրիջանյանը կբողոքարկի՞ դատարանի որոշումը՝ հղում կատարելով խոշտանգումներն արգելող միջազգային կոնվենցիաների վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս