Բուրկինա Ֆասոյի ահաբեկչությունը՝ «վրեժ Ֆրանսիային և անհավատ Արևմուտքին». հաջողվել է ազատ արձակել 63 պատանդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The New York Times-ի լրագրողը հայտնում է, որ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգույում գրոհայինները հայտարարել են 30 պատանդի սպանության մասին, և ահաբեկչությունն անվանել են «վրեժ Ֆրանսիային և անհավատ Արևմուտքին», գրում է Lifenews-ը:

Գրոհայինները հարձակում են գործել Ուագադուգույում Splendid հյուրանոցի վրա, որտեղ ահաբեկիչները մոտ 100 մարդու պատանդ են վերցրել:

Փոխանցվում է, որ իրավապահներին հաջողվել է ազատ արձակել 63 պատանդի: Նրանց թվում է նաև երկրի աշխատանքի նախարար Կլեման Սավադագոն:

Տեղական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ գրոհայինները սպանել են բոլոր սպիտակամորթ պատանդներին և մեկ սևամորթի:

Հարձակումն իրականացվել է հունվարի 15-ի երեկոյան: Զինված տղամարդկանց խումբը պայթեցրել է ավտոմեքենան, կրակ բացել Cappuccino սրճարանում, որը գտնվում է Splendid հյուրանոցի դիմաց, ապա ներխուժել հյուրանոց:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս