ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղյալ համարվել ընթացիկ տարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները կարող են չեղյալ համարվել ընթացիկ տարում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ պատժամիջոցների հարցով համակարգող Դենիել Ֆրիդը, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Նա նշել է, որ Մոսկվան կողմ է Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի դիվանագիտական լուծմանը, որի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներ կիրառվեցին:

«Երբ իրականացվեն Մինսկի համաձայնագրերը, մասնավորապես, ընտրություններ Դոնբասում, դադարեցվեն ռազմական գործողություններն ու վերականգնվի Ուկրաինայի արևելյան սահմանը, պատժամիջոցները չեղյալ կհամարվեն»,-վստահ է ԱՄՆ Պետդեպարտամնետի ներկայացուցիչը:

Արևմուտքի մի շարք երկրներ սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ 2014թ. մարտից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս