
Արտերկրում բուժումն օգուտ տվե՞ց` երեկ “Հրապարակ”-ի թղթակիցը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանից: “Իհարկ”, առաջընթաց կա”,-պատասխանեց: Հիշեցնենք, որ Հայրիկյանը մահափորձից հետո կառավարության տրամադրած 20 միլիոն դրամով մեկնեց Բելգիա՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Այս ընթացքում մեկնարկեց մահափորձի գործով դատավարությունը:
Հայրիկյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել թերթի մյուս հարցերին: Մասնավորապես՝ պատրաստվո՞ւմ է դատարանում ցուցմունք տալ կամ՝ գո՞հ է նախաքննության ընթացքից, թե՞ ոչ: “Ջանիկ, ես որևէ հարցի չեմ պատասխանում: Ես հանգստանում եմ: Ամենայն բարիք”,-եղել է պատասխանը: