Ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոյին հաջողվել է բերման ենթարկել 10 ամենափնտրվող հանցագործներից մեկին, հայտնում է CNN-ը:
Մալոհ Ջեկորի Մեյսոնը ձերբակալվել է Կոլորադո նահանգում: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել՝ կապված 2 բանկի թալանման և Դենվերում գնդակահարության հետ: Նրա մասնակցությամբ հանցագործություններն իրականացվել էին սեպտեմբերին և նոյեմբերին:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ հանցագործի կալանավորումն ընթացել է առանց խոչընդոտների:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան