Ժողովուրդ.Արցախի հարցով հռչակագիր է ստորագրվե՞լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդն” այսօրվա առաջնորդողում հրապարակել է հետևյալ տեղեկատվությունը. “Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ` 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս քվոն: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
 “Ժողովուրդ”-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Աահակյանը այս մասին և ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաև Արցախ: “Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են իսկ սպեկուլյացիաներին ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս”,-“ժողովուրդ”-ին փոխանցեց Արցախի նախագահի խոսնակը”:

Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս