Մայիսի 21-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աբովյան-Երեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-21099 մակնիշի 68 ՕՏ 888, ԳԱԶել մակնիշի 33 LR 115, Ֆորդե մակնիշի 24 ՏԼ 437, ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՍ 490, Մերսեդես մակնիշի 34 SR 618 եւ ,Ֆորդե մակնիշի 08 ՕՍ 241 համարանիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ,Ֆորդե մակնիշի 08 ՕՍ 241 համարանիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս. Շահումյանը (մոտ 25 տ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երեւանի ,Սուրբ Գր. Լուսավորիչե բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: