
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 22-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:
Շնորհավորանքում ասվում է.
“Սիրելի՛ Շառլ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաեւ բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչեւ այսօր:
Մենք սիրում ենք Ձեզ եւ հպարտանում Ձեզնով”: