Արմավիրի բնակիչը հանձնել է հորը պատկանող զենք-զինամթերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 21-ին, ժամը 10.30-ին, 1984 թ. ծնված Դավիթ Վ.-ն կամավոր հանձնել է զենք-զինամթերք։
Դավիթ Վ.-ն հանձնել է, մասնավորապես, “ՌԳԴ-5” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 90, “ՌՊԿ” գնդացրի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ։
Նա հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան նկուղը մաքրելու և վերադասավորելու ժամանակ, որոնք պատկանել են 1994 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս