Մայիսի 21-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում (Շրջանցիկ թունելում) ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարները Հրազդան գետից ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Գ. Գասպարյանին պատկանող “Ռենջ Ռովեր” մակնիշի 22 ՏԼ 175 համարանիշի ավտոմեքենան: