Ավտոապակիների մգեցվածության վերաբերյալ որոշումը դժգոհությունների տեղիք է տվել. հետևո՞ւմ են վարորդները ՃՈ որոշմանը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ. հունվարի 18-ից տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30 հազար դրամի չափով): Ճանապարհային ոստիկանության հիշատակված որոշումը բազմաթիվ ավտովարորդների դժգոհության տեղիք է տվել: Նրանք վստահ են, որ այս որոշումը վարորդների միջոցով մեծ թվով գումար ձեռք բերելու միջոց է: Ճանապարհային ոստիկանության որոշումն, ի դեպ, դեռևս նախորդ տարվա նոյեմբերից էր կայացվել: Սակայն ընթացքում պարզ դարձավ, որ «օրինախախտ» վարորդները ոչ թե տուգանվում, այլ նախազգուշացվում էին:

Իհարկե, հասկանալի էր, որ մի կողմից սահմանադրական փոփոխությունների, մյուս կողմից՝ Ամանորի նախաշեմին տուգանքները պետք էր բացառել: Եվ ահա, կանխատեսված որոշումը կայացվեց:

Իմանալու համար՝ ինչ են ինչպես են վերաբերվում ավտովարորդները ճանապարհային ոստիկանության որոշմանը, հետևելու են արդյոք հրահանգներին, թե` ոչ, ArmLur.am-ը դուրս եկավ հարցախույզի: Մեր զրուցակիցների մեջ կային և՛ դեմ, և՛ կողմ արտահայտվող ավտովարորդներ: Նրանք քաջ գիտակցում են անվտանգության խնդիրը, սակայն ապակիների մգեցվածության անհրաժեշտություն ևս տեսնում են:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս