Սուրենավանում գյուղապետ կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում տեղի կունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ:
Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը կսկսվի մայիսի 29-ից: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ի ժամը 18-ն է, հայտնում է Փաստինֆոն: Թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 2-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ Սուրենավանի նախկին գյուղապետ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը մահացել է մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:




Լրահոս