54-ամյա ամերիկուհին ծննդաբերել է իր թոռնիկին, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Այդպիսի պահերին կարող եք բացականչել. «ուր է հասել տեխնիկան»:
54-ամյա Տրեյսի Տոմպսոնն իր դստեր համար փոխնակ մայր է դարձել և սեփական թոռանը ծննդաբերել կեսարյան հատման միջոցով: Ե’վ տատիկը, և’ թոռնիկն իերնց լավ են զգում և առողջ են:
2016 թվականի հունվարի 6-ին Տեխաս նահանգում ծնվել է 2.7 կգ փոքիկը: Այդպիսի քայլի 54-ամյա կինը դիմել է հանուն իր դստեր և նրա ամուսնու: Նորածնին անվանել են Kelcey, որը մոր և տատիկի անունի միքսն է:
Երիտասարդ զույգը 3 տարի բուժվում էր անպտղության դեմ և երեխաներ ունենալու բոլոր այլ փորձերն անհաջող ավարտվեցին:
Տրեյսին չէր կարողանում հանգիստ նայել իր դստեր և փեսայի տանջանքներին և առաջարկել է փոխնակ մայր դառնալ: Անհրաժեշտ ստուգումներից հետո նրան թույլատրել են փոխնակ մայր դառնալ:
Կինը խոստովանել է, որ վերջին բուժզննումը ծանր էր իր համար, իսկ երեխայի մոտ սկսվել էին սրտի աշխատանքի խնդիրներ, այդ պատճառով էլ բուժող բժիշկը որոշում է կայացրել կեսարյան հատման դիմել: