ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «Orange»-ի  քարտը, որ նոր դնում ես հեռախոսի մեջ, հարցեր է տալիս, թե ո՞ր սակագնային փաթեթն ես ընտրում` «Իմ ընկեր», «Ստարտ», էլ չգիտեմ ինչ: Բայց ինչո՞ւ չի ասում, թե որ փաթեթի արժեքն ինչ է: Անուններով ես ո՞նց հասկանամ:  Սա խաբեություն է: Մարդ պիտի մի հատ դոկտորականի չափ բան կարդա կամ էլ չգիտեմ որտեղից իմանա «Orange»-ի մասին, որ կարողանա իրեն ձեռնտու սակագնով խոսել: Ես խնդրում եմ` ինձ բացատրե՛ք այս աճպարարությունը: ՍԱՄՎԵԼ ԲԱԳՐԱՏՅԱՆ,  26 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ հաճախորդը ձեռք է բերում SIM քարտ «Orange»-ի խանութներում, մեր աշխատողները ոչ միայն նրան առաջարկում են մանրամասն բացատրել առաջարկվող ծառայություններն ու դրանց սակագները, այլեւ հարցնում են հաճախորդի անհատական կարիքների եւ ակնկալիքների մասին` գտնելու ամենահարմար սակագնային պլանը վերջինիս համար: Բաժանորդը, եթե SIM քարտով խանութից հեռանալուց հետո, այնուամենայնիվ, դեռ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունի, կարող է օրվա ցանկացած պահի զանգահարել 555 համարով եւ ստանալ սպառիչ տեղեկատվություն: Ավելին, նոր բաժանորդներն ունեն սակագնային պլանը անվճար փոխելու չորս հնարավորություն, այնպես որ յուրաքանչյուր բաժանորդ կարող է առանց հավելյալ ծախսերի փորձել բոլոր սակագնային պլանների համապատասխանությունն իր կարիքներին:Լիլիթ Մարտիրոսյան, Հանրային կապերի պատասխանատու«ԺՈՂՈՎՈՒՐԴ».   Ընկերության պատասխանը բավականին «շուստրի» է. «Orange»-ն առաջարկում է մարդկանց գնել քարտեր, մի քիչ խոսել, հենց որ զգան թանկ է, զանգեն գրասենյակ կամ էլ գնան կռիվ անելու: Այլ եզրակացություն անելն ուղղակի դժվար է: Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի ընկերությունը խուսափեր սակագները հրապարակելուց` ըստ փաթեթների, հո դրանք պետական գաղտնիք չե՞ն: Իսկ գուցե ընկերությունը տեղեկությունը ՀՀ քաղաքացիներից թաքցնելու հիմքե՞ր ունի: Ի՞նչ իմանանք:




Լրահոս