HSBC-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄԵՆԱԹԱՆԿ ԳԼՈԲԱԼ ԲԱՆԿԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
HSBC-ն շարունակում է ամրապնդել իր դիրքը՝ որպես ամենաթանկ գլոբալ բանկային բրենդ: Ամենամյա BrandZ Top 100 վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում այս բրենդը թանկացել է շուրջ 24%-ով և այժմ գնահատվում է 23,9 մլրդ ԱՄՆ դոլար: BrandZ Top 100 ընդհանուր վարկանիշում HSBC-ն զբաղեցնում է 25-րդ տեղը:
Գլոբալ բանկային բրենդերի առաջին եռյակում հայտնվել են նաև ամերիկյան Citi-ն և Chase-ը, որոնց բրենդային արժեքը գնահատվել է համապատասխանաբար 13,3 մլրդ ԱՄՆ դոլար և 10,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ գլոբալ բանկային բրենդերից միայն HSBC-ին է, որ հայտնվել է առաջին 50-յակում: Մնացյալ գլոբալ բանկային բրենդերը զբաղեցրել են առավել ցածր հորիզոնականներ:




Լրահոս