Ոստիկանապետն Արցախի գործընկերներին ավտոմեքենա նվիրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 21-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Մայիսի 21-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ծառայությունների և ստորաբաժանումների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին երկու իրավապահ կառույցների աշխատանքի առավել սերտացմանը, ծառայության որակի բարելավմանն ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողությունների խնդիրներ:
 
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը դատարկաձեռն չէր գնացել Արցախ: Նրանք արցախցի գործընկերներին նվիրեցին ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի համազգեստներ և նույն տարբերանշաններով ավտոմեքենա. շուտով “հրեշտակները” կսկսեն պարեկել նաև Ստեփանակերտի փողոցներում:
Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Ստեփանակերտից: 




Լրահոս