Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան առաջավորաց պահոց տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան առաջավորաց պահոց տոնը, որով կազդարարվի առաջին 5-օրյա պահքը։

Արարատյան հայրապետական թեմի կայքը տեղեկացնում է, որ այս տոնը և պահքը հատուկ է միայն Հայ եկեղեցուն և սկսվում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ, և պահանջվում է խիստ պահեցողություն:

Հնում, այդ օրերին թույլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Սբ պատարագ մատուցել: Առաջավորաց պահքի խորհուրդն է՝ հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբում: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Սբ Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից (դիվահարությունից): Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք:

Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Սբ Սարգսի տոնը: Այս տարի այն կնշվի հունվարի 23-ին։




Լրահոս