Ավստրիան հրաժարվել է Շենգենյան համաձայնագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը ստիպել է Ավստրիայի իշխանություններին դադարեցնել Շենգենյան համաձայնագրի գործողությունը: Վիեննան ուժգնացրել է սահմանների վերահսկողությունը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ժամանողներին: Այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Վերներ Ֆայմանը տեղական պարբերականի հարցազրույցում:

Ավստրիայի ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2015թ. երկրում ապաստան է խնդրել Մերձավոր Արևելքից 90 հազար փախստական, ինչը 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: 8 մլն բնակչություն ունեցող երկրի համար սա մեծ թիվ է:

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Քյոլնում տեղի ունեցածի նման (փախստականները հարձակում էին գործել կանանց վրա) դեպքեր են գրանցվել նաև Եվրոպայի այլ քաղաքներում: Ինչպես նշում է Die Presse պարբերականը, ամանորյա գիշերը Զալցբուրգի 22-ամյա բնակչուհին բողոք էր ներկայացրել, ըստ որի՝ փախստականները հարձակում են գործել իր վրա: 8-10 հոգուց բաղկացած խումբը նրանից բջջային հեռախոս է գողացել: Զալցբուրգում ևս մեկ դեպք էր տեղի ունեցել` աֆղանստանցի 28-ամյա երիտասարդը բռնաբարել էր 58-ամյա կնոջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս