Մայիսի 21-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Լճաշեն գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Մհեր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Լճաշեի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Մելիք Ղ.-ն սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է Մհեր Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Մհեր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունից հայտնում են, որ Մելիք Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: