Փարիզի «Մուլեն Ռուժը» (Moulin Rouge) թերևս ամենահայտնին է աշխարհում, սակայն այն դժվար է գիշերային ակումբ անվանել:
Կաբարեի բեմում 1893թ. պարուհիներից մեկը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ մերկացավ: Կարելի է ասել, որ հենց այս ակումբում առաջին անգամ ստրիպտիզ պարեցին:
Dollhouse, Համբուրգ
Համբուրգի Dollhouse ակումբը գտնվում է Կարմիր լապտերների թաղամասում Ռեպերնամ փողոցում: Այս թաղամասը հայտնի է նաև նրանով, որ հենց տեղի ակումբներում են իրենց կարիերան սկսել The Beatles խումբը: Dollhouse-ում պարում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ:
Tilac Go Go Bar, Բանգկոկ
Բանգկոկում է գտնվում Tilac Go Go Bar գիշերային ակումբն իր մի քանի պարահրապարակներով:
Կենտրոնական պարահրապարակը, որտեղ սովորաբար հանդես են գալիս առնվազն 20 աղջիկ միաժամանակ, ծովային աստղի տեսք ունի: Բացի այդ՝ որպես պարահրապարակ են կիրառվում նաև սեղանները:
Angels Lapdancing Club, Դուբլին
Դուբլինի Angels Lapdancing Club ստրիպ բարը աշխարհի ամենայուրօրինակ հաստատություններից մեկն է համարվում: Իռլանդիան կարելի է ասել, որ պուրիտանական հայացքների երկիր է: Այս ակումբում թույլատրվում է ամբողջությամբ մերկանալ պարի ժամանակ: Բացի այդ, ինչպես նշում են պարը գնահատողները, այստեղ բարձր մակարդակի վրա է համարների խորեոգրաֆիան:
Night flight, Մոսկվա
Մոսկվայում գտնվող այս ակումբը 20 տարեկան է: Այստեղ անցկացվում են ամենավառ միջոցառումները: Հաճախորդների խոսքով՝ այստեղ պարում են աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները:
Sapphire Strip Club, Լաս Վեգաս
Այն ամենամեծն է աշխարհում: Միայն մուտքի համար պետք է վճարել մինչև $359: Այստեղ օրական կարելի է տեսնել 400 աղջիկների ելույթներ: