Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում, քանի որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները. հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ-ի մտադրության արդյունքում։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային գործարքի կնքումը համարել է «Իրանի պատմության ոսկե էջ»: