Երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն 35-ամյա Դեվիդ Հեյը երեկ Լոնդոնում հաջող մենամարտով ազդարարեց իր վերադարձը ռինգ: Նա հենց առաջին ռաունդում նոկաուտով պարտության մատնեց 33-ամյա խորվաթ Մարկ դե Մորին:
Մինչ վերջնական հարվածը Հեյը մի շարք հարվածներ հասցրեց Մորին, ով անկարող եղավ դիմադրել նախկին չեմպիոնին: