ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության ներսում առկա ճգնաժամը շարունակում է խորանալ, եւ «սերնդափոխություն» կոչվածը կատարվում է սպասվածից առավել արագ: Ավանդական ՀՀԿ-ականներն օր օրի իրենց դիրքերը զիջում են երիտասարդներին: Իհարկե, եթե դա արվեր փոխհամաձայնության շրջանակներում՝ մեծերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսեւորմամբ, գուցե բնականոն գործընթաց համարվեր: Սակայն «Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ կուսակցության ներսում սերնդափոխությունը տեղի է ունենում բանսարկությունների գնով, ինչն էլ առաջացնում է ծերակույտի զայրույթը: Օրինակ՝ ՀՀԿ երիտթեւի ոչ այնքան երիտասարդ ղեկավար  Կարեն Ավագյանը մի առիթով ասել է, թե «ինչքան հարսանիք գնում ենք, բոլոր պաշտոնյաները էս քանի տարի է՝ նույնն են»: Ահա այսպես փոփոխությունների անհրաժեշտության գաղափարն առաջ տանելով՝ ՀՀԿ երիտասարդներն իրականում իրենց տեղն են ամրապնդում ընդամենը: Դրանից ո՛չ կուսակցության հեղինակությունն է բարձրանում, ո՛չ էլ, բնականաբար, հայ հասարակության կյանքում որեւէ բան է փոխվում:




Լրահոս