Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, նաև` մի շարք այլ երկրներ (Շվեյցարիա, Ավստրալիա) չեղյալ են հայտարարել Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցները:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հաղորդագրությամբ մեկնաբանել է այս կարևոր իրադարձությունը.
«Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։
Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»,-ասված է ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ: