Armenian text to speach

Թուրք հաքերները կոտրել են Իսրայելում ՌԴ դեսպանատան կայքն ու տեղադրել Աթաթուրքի նկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Börteçine Siber Tim թուրքական հաքերային խմբի անդամները Facebook սոցկայքի միջոցով հայտնել են, որ կոտրել են Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կայքն ու տեղադրել երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը. հայտնում է lenta.ru-ն:

Կայքը հավելում է, որ օրեր առաջ վերոհիշյալ խմբի անդամները կոտրել էին ՌԴ կապի ու զանգվածային հեռահաղորդակցության հարցերով նախարար Նիկոլայ Նիկիֆիրովի էջն Instagram -ում` դրանում տեղադրելով Աթաթուրքի, Էնվեր փաշայի ու Թուրքիայի ազգային դրոշի պատկերները:

 




Լրահոս