ԷԼԻ ՊՈՊՈՒԼԻԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը news.am-ի հետ զրույցում ասել է, որ կառավարությունը կսուբսիդավորի ոչ թե սպառվող, այլ ներկրվող գազի գնի 30%-ը: Իսկ թե ինչի հաշվին է կառավարությունը գնալու այդ քայլին, նա ասել է, թե ներկայում բանակցություններ են ընթանում ՌԴ-ի հետ, ու դրանց ավարտից հետո պարզ կլինի, թե ինչպես է ՌԴ-ն մեզ օժանդակելու այդ հարցում: Փաստորեն, վարչապետը հայտարարություն է անում` դեռեւս հստակ պատկերացում չունենալով, թե ինչ միջոցներով ու ինչպես է սուբսիդավորելու: Միակ հայտնի փաստն այն է, որ սուբսիդավորումը լինելու է պետական բյուջեից ՀՀ քաղաքացիներիս հաշվին: Եվ վերջ…




Լրահոս