Երևանում իրար են բախվել Opel Astra-ն ու Mercedes-ը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 29 US 727 պետհամարանիշի (վարորդ 1991թ. ծնված Հ. Մ.) և «Mercedes C 280» մակնիշի 81 MM 118 պետհամարանիշի (վարորդ 1992 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղում իրականացվել է նկարահանում:




Լրահոս