
Հունվարի 18-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան փակուղում` Կենտրոն նոտարական գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնելփրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Բաղրամյան 1-ին փակուղու թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ժայռաբեկորից (15 մ բարձրություն) տեղի է ունեցել քարաթափում. վնասվել են շենքի ետնամսով անցնող գազատար խողովակը, էլեկտրական լարերը և մոտակայքում գտնվող թարգմանչական գրասենյակի 2-րդ հարկի (չշահագործվող) պատի անկյունային հատվածը՝ 0.2 քմ:
Փրկարարները սահմազատել են տարածքը: