ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն շարունակում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, եթե վերջինս շարունակի իրականացնել իր հրթիռային ծրագիրը»,-ասել է Օբաման:

ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ԻԻՀ մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձնանց նկատմամբ, ովքեր ներգրավված են գործողության հեռավոր շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռների փորձարկմանը:

Իրանի իշխանություններն իրենց հերթին նոր պատժամիջոցներն «անբարոյական» են անվանել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կհանվեն հունվարի 16-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս