
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-19-ն աշխատանքային այցով մեկնել է Պրահա:
Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի եւ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ