Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մոտական տասն օրվա ընթացքում չի կարող իր հույսը դնել թիմի պաշտպան Խորդի Ալբայի վրա. հայտնում է Marca-ն:
Համաձայն կատալոնական ակումբի բժիշկների` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ունի մկանների ձգվածք: Ալբան վնասվածքը ստացել էր Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում, որի ժամանակ նրանք 6:0 հաշվով հաղթանակ տարան Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ: Ֆուտբոլիստը փոխարինվեց հանդիպման 69-րդ րոպեին: