ՏՈՆՈՒՍԸ՝ ՓՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ֆինանսապես սարսափելի ծանր իրավիճակում է հայտնվել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ): Նրա սկսած բոլոր գործերը միայն ձախողվում են: Անգամ Արցախում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ սկսած շինարարությունն է դադարեցվել: Իսկ Երեւանում կառուցած էլիտար շենքերի բնակարանները դեռ չսարքած գրավադրել է մի շարք բանկերում եւ հիմա պարտք է հա՛մ բանկերին, հա՛մ բնակարանների սեփականատերերին: ԱԺ նախկին պատգամավորը վաճառել է իր գրեթե ողջ ունեցվածքը: Որոշ ժամանակ առաջ էլ վաճառեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր զբոսայգին: Նախկին պատգամավորից երես է թեքել անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, նա միակ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը չէ, որը «տակ է տվել»: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Տոնուսի ճակատագրի խորտակման գործում լուրջ դերակատարություն ունի նաեւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, որի հետ մշտապես մրցակցության մեջ է եղել Տոնոյանը, երբ ակտիվ ԲՀԿ-ական էր ու պատգամավոր:




Լրահոս