
Բավարիայի նախկին վարչապետ Էդմունդ Շտոյբերը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պետք է «փոխի իր դիրքորոշումը» և մինչև մարտի վերջ հասնի երկրում փախստականների հոսքի նվազեցմանը. գրում են գերմանական լրատվամիջոցները:
«Անգելա Մերկելը պետք է փոխի իր դիրքորոշումը, հակառակ դեպքում` Գերմանիային և Եվրոպային աղետալի հետևանքներ են սպասվում»,-ասել է նա Suededeutsche Zeitung պարբերականի հարցազրույցում:
Շտոյբերը կոչ է արել փախստականների համար վերջնականապես փակել Ավստրիայի հետ սահմանները: Նրա խոսքով՝ սա միակ միջոցն է՝ համոզելու եվրոպական այլ երկրներին լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան