Սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.0% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.6%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.0% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկա- յում՝ 0.9% գնանկում:

2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.4%, ծառայությունների սակագներինը՝ 103.2%: 2 2015թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.01% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

2015թ. հունվար-դեկտեմբերին 2014թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 103.0%, ոչ պարենային ապրանքներինը` 105.6%, ծառայությունների սակագներինը` 103.0%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-2.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշա- պատում: Մայրաքաղաքում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 1.4%-ով:




Լրահոս