Վրաստանում այս տարի խոզի գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության հարցերով Վրաստանի Ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Անցած շաբաթ խոզի գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել, հիվանդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Ներկա պահին հիվանդության 240 դեպք է գրանցվել»,-լրագրողների հետ զրույցում ասել է Իմնաձեն:
Ընդ որում, նշվում է, որ երկրի Առողջապահության նախարարությունը չի հայտարարել համաճարակի ռիսկերի մասին: Վրաստանում խոզի գրիպից զոհերի թիվը հասել է առավելագույնի 2013թ., երբ վիրուսից 26 մարդ զոհվեց:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան