
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ ելույթով` ասելով, որ դատի ընթացքում Պերմյակովին վանդակում պահելը սխալ է, այդպիսով խախտվում են նրա իրավունքները:
Նա նաև հավելեց, որ դատական նիստը պետք է տեղի ունենա ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում: Գյումրիի ռազմաբազայի դատարանը, ըստ փաստաբանի, կաշկանդված է: