«ՕԵԿ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը, որը մշտապես քվեարկում է նրա օգտին: 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ը հավաքեց ավելի քան 20 հազար ձայն, իսկ ընդամենը մեկ տարի առաջ դուք դրա ականատեսը եղաք խորհրդարանական ընտրություններին»:
2008-ին ՕԵԿ-ը շատ համակիրներ ուներ, մինչեւ Արթուր Բաղդասարյանի ԱԱԽՔ դառնալը, երբ ժողովուրդը դեռ հույսեր էր կապում ՕԵԿ-ականների հետ: Ճամբարափոխությունը փոխեց ամեն ինչ, եւ ՕԵԿ-ի վայելած հարգանքն ու վարկանիշն էլ կնքեցին իրենց մահկանացուն: Եթե Հեղինե Բիշարյանը հպարտությամբ խոսում է դեռ 2009-ի 20 հազարի մասին, ապա հարկ է նրան հիշեցնել, որ 2013-ին արդեն ոչ թե 20 հազար էր, այլ ընդամենը 15.732: Նույնիսկ Տիգրան Մուկուչյանի նկարած թվերի մեջ ՕԵԿ-ն անկում է ունենում, էլ չասենք, որ եղածն էլ կա՛մ ՀՀԿ-ի օգնությամբ է նկարվում, կա՛մ էլ Արմեն Երիցյանի աշխատանքի արդյունքն է: