Դատարանում կրկին լարված մթնոլորտ է. դատավորը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել էր, Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը:

Դատարանում քիչ առաջ լարված մթնոլորտ ստեղծվեց: Ավետիսյանների հարազատները կրկին բարկացան. նրանց սպանված հարսի մայրը բղավում էր ու հահյոանքներ տեղում մեղադրյալի հասցեին: Նրա զգացողությունը վատացավ, և հարկ եղավ նրա համար շտապ օգնություն կանչել:

Մինչ այդ  Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ ելույթով` ասելով, որ դատի ընթացքում Պերմյակովին վանդակում պահելը սխալ է, այդպիսով խախտվում են նրա իրավունքները:

Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը հարց ուղղեց ամբաստանյալ Վ. Պերմյակովին, թե ինչ դիրքորոշում ունի նա դատական նիստերի վերաբերյալ, նաև` դատարանում անցկացնելու միջնորդության մասին: Դրան ի պատասխան` մեղադրյալն ասաց թե. «Ինձ համար տարբերություն չկա»




Լրահոս