ՀՀ կառավարության կողմից ձեռք բերված, նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) կտրամադրվեն ինքնարժեքով՝ 3500 դրամով, իսկ պետական մարմիններին սարքերը պետք է տրամադրվեն անվճար: Նշենք, որ 2012-ին պետական բյուջեից 20 հազար հատ նույնականացման քարտ կարդացող սարք ձեռք բերելու համար հատկացվել էր 67,2 մլն դրամ: Այդ սարքերը մասնավոր կազմակերպություններին իրացվել էին նույնպես 3500 դրամով: 2013-ի փետրվարին ՀՀ կառավարությունը լրացուցիչ 90,5 մլն դրամ է հատկացրել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնին»՝ եւս 20 հազար հատ սարք ձեռք բերելու համար:
ԻՆՔՆԱՐԺԵՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ