
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն CBS հեռուստաալիքով Face The Nation ծրագրի եթերում հայտարարել է, որ Սուրբ Ծննդյան տոներին զենք է գնել՝ իր ընտանիքին «Իսլամական պետություն»-ից պաշտպանելու համար:
«Ես իրավունք ունեմ պաշտպանել իմ ընտանիքը, եթե որևէ մեկը հարձակում գործի նրանց վրա: Ես հնարավորություն կունենամ պաշտպանել նրանց ահաբեկիչներից»,-ասել է նա:
Նրա կարծիքով՝ «միլիոնավոր ամերիկացիներ նման կերպ են մտածում»:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ռուբիոն հանրապետական հեռուստադեբատների ընթացքում խոստացել է դատի տալ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան