ԻՊ ղեկավարությունը հայտարարել է աշխատավարձերի կրկնակի կրճատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի հատուկ օպերացիան լուրջ վնաս է հասցրել ԻՊ ղեկավարներին: Ընդ որում, ինչպես գրում է Independent-ը, վնասն այնքան լուրջ է եղել, որ ԻՊ ղեկավարությունը որոշել է 2 անգամ կրճատել աշխատավարձերը:

Պարբերականը հրապարակել է ահաբեկիչների պաշտոնական փաստաթուղթը, որում ասվում է ահաբեկիչների ֆինանսավորումը միանգամից 50%-ով կրճատելու մասին: Հիմնական պատճառներից են՝ ֆինանսական ճգնաժամը, տարածքների կրճատումն ու նավթամթերքների մատակարարման դադարեցումը, որոնց ավտոշարասյունները հայտնվել էին ռուսական օդուժի թիրախում:

Նշենք, որ դեկտեմբերին ՌԴ ՊՆ-ն ապացույցներ էր ներկայացրել այն մասին, որ ահաբեկիչների հետ նավթի անօրինական վաճառքին ներգրավված է Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը՝ ի դեմս Էրդողանի և նրա ընտանիքի: Ինչպես նաև ՌԴ ՊՆ-ում հայտարարել էին, որ նավթի շրջանառությունն ամեն տարի ահաբեկիչներին մոտ 2 միլիարդ դոլարի եկամուտ է բերում: ԱՄՆ ֆիննախը ևս հաշվարկել էր նավթի մաքսանենգությունից ստացված եկամուտները: ԱՄՆ ֆիննախի տվյալներով՝ նավթային մաքսանենգությունից ստացված եկամուտները գերազանցել են $500 միլիոնը, իսկ բանկային միջոցների շորթումը՝ $1 միլիարդը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս