
Ռազմական աղբյուրները հայտնում են, որ թուրքական դպրոցի ուղղությամբ հրթիռային հարվածը հասցվել է ԻՊ դիրքերից. փոխանցում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի հարավում գտնվող Քիլիսի նահանգում միջնակարգ դպրոցում պայթյուն է որոտացել, պայթյունի պատճառ է դարձել ականը, որն ընկել է դպրոցի վրա Սիրիայի կողմից:
Հաղորդվում էր պայթյունի հետևանքով 2 զոհի մասին, սակայն տեղի իշխանությունները պարզել են, որ զոհվել է դպրոցի մեկ աշխատակցուհի, ինչպես նաև վնասվածքներ ստացել մեկ աշակերտ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան