Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը շարունակվում է: Այն ժամանակ, երբ Պերմյակովին բերեցին դահլիճ, սպանվածների հարազատները շիշ նետեցին նրա վրա: Ապա տուժողների ներկայացուցիչները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:
«Դուք կաշկանդված եք. չեք կարողանում անկախ լինել այստեղ, քանի որ դուք ինքնբացարկ չներկայացրիք:
Մենք միջնորդում ենք ձեր ինքնաբացարկը: Չենք կասկածում ձեր գիտելիքների վրա, սակայն ակնհայտ է, որ այստեղ դուք ըստ արժանվույն քննություն չեք անցկացնում»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Դատավոր Հարություն Մովսիսյանն «ընդառաջեց» Պերմյակովին, որ դատարանը չփոխվի, սակայն վերջինս դեմ չարտահայտվեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը: Սա, կարծես, զարմացրեց դատավորին:
Կրկին ընդմիջում հայտարարցեց: